Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Որքա՞ն զենք է վաճառում Ռուսաստանը

Որքա՞ն զենք է վաճառում Ռուսաստանը
27.01.2014 | 14:53

"Коммерсантъ"-ը տվյալներ է ներկայացրել, թե նախորդ տարի Ռուսաստանը որքան զենքի վաճառք է իրականացրել: "Рособоронэкспорт"-ը 2013-ին 1,9 հազար դիմում է ստացել օտարերկրյա պատվիրատուներից, ստորագրել է 1,2 հազար պայմանագրեր: Այս ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Իսայկինը նշել է, որ 2013-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ իրենք 13,2 մլրդ դոլարի զենք և ռազմական տեխնիկա են վաճառել, որը նախանշված ցուցանիշը փոքր-ինչ գերազանցել է: Ընկերությունը մտադիր է առաջիկա երեք տարիներին պահպանել արտահանման այս ցուցանիշը` ակնկալելով, որ գնալով այս ծավալները կմեծանան: Սակայն, հաշվի առնելով օտարերկրյա պատվիրատուներին, ինչպես նաև ռուսական «պաշտպանության» ծախսերը, դժվար թե այն գերազանցի 15 մլրդ դոլարը:
Պատվիրատուները հիմնականում գնել են ռազմաօդային, այնուհետև ռազմածովային տեխնիկա: Ի դեպ, ռուսական այս ընկերությանը նախորդ տարի մեղադրել էին կոռուպցիոն գործարքներ իրականացնելու մեջ: Ըստ այդմ, կոռուպցիա է եղել նաև Հունաստանին տրամադրված "Оса" զենիթահրթիռային համալիրի գործարքում: «Երբ ՆԱՏՕ-ի որևէ երկրների հետ ռազմատեխնիկական համագործակցությունը լավանում է, անպայման պիտի սպասել նման ռեակցիայի: Ես դա գնահատում եմ որպես մրցակություն: Պայմանագրերը եղել են պետություն պետության հետ սխեմայով և ամեն ինչ թափանցիկ է ընթացել»,-այս մասին լուրերը այսպես է մեկնաբանել ընկերության ղեկավար Անատոլի Իսայկինը:
Ըստ պաշտոնյայի, Ռուսաստանը և Իրաքը անցյալ տարի 4,2 մլրդ դոլարի պայմանագիր են կնքել, որի շրջանակում այդ երկիրը ստացել է 48 "Панцирь-С1" զենիթահրթիռային համալիր և 36 մարտական ուղղաթիռներ:
Իսայկինը, սակայն, չի ցանկացել խոսել Սիրիային տրվող ռազմական տեխնիկայի մասին` միայն հայտարարելով. «"Рособоронэкспорт"-ի հետ տրամադրման պայմանագրեր կան և լինելու են»:
Հետաքրքիր է, Ադրբեջանին տրմադրվող ռազմատեխնիկայի մասին ինչո՞ւ չի խոսել պաշտոնյան, թե՞ դա էլ կոռուպցիոն սկանդալների շարքից է:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1708

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ